Թուրքիան հրաժարվում է հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ–ին
ԱշխարհԹուրքիայի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, չնայած դրան, Անկարան դեռևս չի կարող վերջնականապես աջակցել Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելուն։
«Մենք աջակցել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը: Մենք հաստատել ենք Ֆինլանդիայի անդամակցությունը։ Բայց մենք չենք կարող հավանություն տալ նրանց, ովքեր աջակցում են ահաբեկիչներին։ Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան կկատարի իր պարտավորությունները»,- պարզաբանել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ թագավորության շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը պետք է անցկացվի հուլիսին Լիտվայում։