ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Թուրքիայի և Հունգարիայի անդամակցության հարցը. ԱՄՆ սենատոր
ԱշխարհՆԱՏՕ-ն պետք է բարձրացնի Թուրքիայի և Հունգարիայի անդամակցության վերանայման հարցը, քանի որ նրանք դեմ են Շվեդիայի՝ դաշինք մտնելուն, կարծում է Այդահոյի հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ արևմտյան լրատվամիջոցներին հղումով։
«Գաղտնիք չէ, որ այս երկրները, հատկապես Թուրքիան, օգտագործեցին Շվեդիային միանալու հարցը՝ լուծելու համար իրար հետ կապ չունեցող խնդիրներ։ Սա սխալ վարքագիծ է այս դաշինքի անդամի կողմից»,- լրագրողներին ասել է Ռիշը: