Էրդողանը հույս ունի օգոստոսին հանդիպել Պուտինի հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի օգոստոսին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտարարել է Բայբուրդում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալիս։
Պետության ղեկավարը հայտնել է, որ հուլիսի 7-ին Թուրքիան ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Եվ օգոստոսին, հուսով եմ, մենք կհանդիպենք պարոն Պուտինի հետ»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ երկրի իշխանությունները փորձում են երկիրը պաշտպանել «մեկուկես տարի շարունակվող պատերազմի բացասական հետեւանքներից»։
Նախօրեին Զելենսկին ժամանել էր Թուրքիա՝ Էրդողանի հետ բանակցություններ վարելու։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու