Էրդողանն անկեղծացել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը շարունակում է փոխգործակցությունը ռուսական կողմի հետ և հնարավորություն չի տվել նրանց, ովքեր ցանկանում են փչացնել Թուրքիայի հարաբերությունները ՌԴ–ի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջին օրվանից մենք հետևել ենք հավասարակշռված քաղաքականությանը։ «Ռազմական լոբբին», օգտագործելով երկրում գործող ընդդիմությանը, փորձեց մեզ կրակի մեջ գցել։ Մենք չթողեցինք, որ դա տեղի ունենա: Ամրապնդելով մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ մենք հնարավորություն չտվեցինք փչացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ... Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում պարոն Պուտինի հետ»,- ասել է նախագահը։
Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում դեռևս չկա հեռախոսազրույց իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։