Ուկրաինան և Թուրքիան համագործակցության հուշագիր են ստորագրել
ԱշխարհԿիևը և Անկարան հուշագիր են ստորագրել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը Telegram-ի իր ալիքում։
«Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հետ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել»,- գրել է նա։
Զելենսկին ուրբաթ օրը ժամանել է Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։