Էրդողանը հայտարարել է Պուտինի կողմից առաջարկներ ստանալու մասին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հացահատիկի գործարքի հետ կապված մի քանի առաջարկ է արել, որոնք այժմ քննարկվում են, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Հացահատիկային գործարքը երկարաձգվել է երկու անգամ: Դրա ընթացքում 33 միլիոն տոննա պարենամթերք է առաքվել համաշխարհային շուկաներ: Մենք [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու հետ քննարկել ենք հացահատիկային գործարքի երկարաձգման հարցը: Նա կողմ է դրա երկարաձգմանը: Որոշ առաջարկներ: Պուտինն այս թեմայով որոշ առաջարկներ է արել։ Այդ առաջարկները քննարկվում են»,- լրագրողներին ասել է Էրդողանը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի անցած գագաթնաժողովի արդյունքները։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ «կշարունակի հետագայում էլ քննարկել հացահատիկային գործարքը ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու