Նարիշկինը դժգոհել է Թուրքիայից
ԱշխարհՈւկրաինական «Ազով» գումարտակի հրամանատարների հանձնումը Ուկրաինային «վատ է բնութագրում» թուրքական կողմին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Այս կազմակերպության ղեկավարներին Կիև տեղափոխելու Թուրքիայի որոշումը Նարիշկինը գնահատել է որպես Անկարայի կողմից «պարտավորությունների չկատարում»։
«Սա վատ է բնութագրում թուրքական կողմին», - ասել է նա՝ հավելելով, որ «Ազովի» հրամանատարների տեղափոխությունից հետո Ռուսաստանի Արտաքին հետախուզությունն այդ հարցով Թուրքիայի հետ կոնտակտներ չեն եղել։