Ձեզ համար վատ լուրեր ունեմ․ Բայդենը՝ Զելենսկուն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Հեռարձակումը հասանելի է The Independent-ի YouTube-յան ալիքում։
«Ձեզ համար վատ լուրեր ունեմ, պարոն Զելենսկի, [այժմ] մենք ոչ մի տեղ չենք գնալու, դուք խրված եք մեզ հետ»,- կատակել է ԱՄՆ նախագահը։ Ի պատասխան՝ Զելենսկին ծիծաղել է և շնորհակալություն հայտնել Բայդենին՝ հանդիպումը կազմակերպելու համար։