Ստամբուլի քաղաքապետին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում
ԱշխարհՍտամբուլի քաղաքապետ, թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել, գրում է Ermenihaber.am-ը։
Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի շրջանի ղեկավար Շադի Յազըջըյին վիրավորանք հասցնելու մեջ:
ԺՀԿ-ական քաղաքական գործչի դեմ ներկայացված դատական հայցը կազմվել է հանրային պաշտոնյային հարապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանքի հիմունքներով:
Մեղավոր ճանաչվելու պարագայում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Իմամօղլուն մեղադրյալ է համարվում ևս մի քանի դատական գործով։