Ֆրանսիայի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ անհրաժեշտ է պատրաստվել «բարձր ինտենսիվության պատերազմի»
Աշխարհ
Ֆրանսիայի Զինված ուժերը, ընդունելով ռազմական պլանավորման նոր օրենքը, որը նախատեսում է 6 տարվա ընթացքում 413 միլիարդ եվրոյի հատկացում, հասակացան բարձր ինտենսիվության հակամարտությանը նախապատրաստվելու կարևորությունը: France Inter ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրխարդը։
Նա նշել է, որ ընդունելով ռազմական պլանավորման մասին օրենքը, որն անձամբ ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկիրը սկսել է գիտակցել, որ աշխարհն ամեն օր փոխվում է, անհրաժեշտ է պատրաստվել «բարձր ինտենսիվության պատերազմի»։
Բացի այդ, Բուրխարդն ընդգծել է, որ եթե ցանկացած պահի անհրաժեշտ լինի մարտի մեջ մտնել, Ֆրանսիայի զինված ուժերը պատրաստ են դրան։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու