Վրաստանում լեհ բժշկին կասկածել են Սաակաշվիլիի անալիզների նմուշն իր հետ տանելու փորձի մեջ
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի ուսումնասիրություն կատարած լեհ բժիշկներից մեկը փորձել է Թբիլիսիի Vivamed մասնավոր կլինիկայից, որտեղ գտնվում է քաղաքական գործիչը, գաղտնի տանել նրա անալիզների նմուշը։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը, հաղորդում է Sputnik Վրաստանը։
Գործակալությունը նշել է, որ լեհ բժիշկների այցելության ժամանակ «անհասկանալի միջադեպ» է տեղի ունեցել։
«Բժիշկը դատապարտված Միխայիլ Սաակաշվիլիից վերցված նմուշը փաթաթել է թղթի մեջ և փորձել է, կոշիկի մեջ թաքցնելով, տանել այն իր հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Արդարադատության նախարարությունը հրապարակել է համապատասխան կադրերը։