Ալյասկայում ուժեղ երկրաշարժից հետո չեղարկել են ցունամիի սպառնալիքը
ԱշխարհԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի վտանգը չեղյալ է հայտարարվել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության նախազգուշացման համակարգի կայքում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով հուլիսի 16-ի 6:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սանդ Փոյնթ քաղաքից 106 կմ հարավ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չէին ստացվել: ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր ցունամիի վտանգի մասին: