ԱՄՆ-ն պնդում է, որ հացահատիկային գործարքը հնարավորինս շուտ երկարաձգվի․ Բլինքեն
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պնդում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի հացահատիկային գործարքը, որում ներգրավված են Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դա (գործարքի դադարեցումը –խմբ․) չպետք է տեղի ունենար, և (գործարքը - խմբ․) պետք է հնարավորինս շուտ վերսկսվի: Հուսով եմ, որ բոլոր երկրները շատ ուշադիր հետևում են այս գործընթացին»,- ասել է նա։
Հուլիսի 17-ին Կրեմլը հայտարարեց, որ հացահատիկային գործարքը դադարեցվել է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանին վերաբերող պայմանագրերի մի մասը դեռ չի իրականացվել։ ՄԱԿ-ը հաստատել է, որ հացահատիկային գործարքը խզվել է և ափսոսանք է հայտնել դրա համար։