Անկարան և Կիևը քննարկել են հացահատիկի գործարքի երկարաձգումը
ԱշխարհԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն ասել է, որ Անկարան և Կիևը քննարկել են հացահատիկի գործարքի երկարաձգումը և Սև ծովում առևտրային փոխադրումները։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուրալօղլուի խոսքով՝ թուրքական կողմի ներկայացուցիչները տեսակոնֆերանս են անցկացրել Ուկրաինայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Օլեքսանդր Կուբրակովի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք վերջերս դադարեցված «Հացահատիկի միջանցք» նախաձեռնությունը, Սև ծովում առևտրային փոխադրումների շարունակականությունը և հնարավոր ներդրումային համագործակցությունը Ուկրաինայի ենթակառուցվածքներում», - ասել է Ուրալօղլուն։
Թուրք նախարարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային և կշարունակի աջակցել նրան։