Իրանի արտգործնախարարն ու Սիրիայի նախագահը քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը
ԱշխարհՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ, հայտնում է SANA-ն։
Ասադը և Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և սիրիացի փախստականների հայրենիք վերադարձի հետ կապված ջանքերը: Բարձրացվել է նաեւ սիրիական տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը, որն անհրաժեշտ պայման է Դամասկոսի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ Իրանի և արաբական երկրների միջև առողջ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը, եզրափակել է նա։
Իրանի արտգործնախարարն իր հերթին անհրաժեշտ է համարել հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ամրապնդել երկկողմ հարաբերությունները։