Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները
ԱշխարհԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները։ Միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը հայտնել է, որ ուկրաինացի հրամանատարներին հանձնարարվել է ուժեղացնել հյուսիսային սահմանների պաշտպանությունը Բելառուսում անցկացվող զորավարժությունների պատճառով։ Այս մասին հայտնում է հրամանատարի մամուլի ծառայությունը, գրում է liga.net-ը։
Նրա խոսքով՝ Բելառուսում ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» ռազմական բլոկի զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 1-ից 6-ը։
«Ռազմագիտության առումով մենք միշտ ճիշտ ենք արձագանքում օպերատիվ իրավիճակի ցանկացած փոփոխության։ Սա պարզ, բայց շատ անհրաժեշտ աշխատանք է։ Մեզ համար հակառակորդի ցանկացած գործողություն, մասնավորապես՝ իրենց տարածքում զորավարժություններ անցկացնելը, որոշակի վտանգի ավելացում է»,- ասել է Նաևը։
«Մենք գիտակցում ենք, որ հակառակորդից ինչ-որ բան կարելի է սպասել, բայց նա պետք է հասկանա, որ մենք միշտ պատրաստ ենք պատասխանի»,- ընդգծել է հրամանատարը։