Ուկրաինան չի կարող գրավել Ղրիմը. InfoBRICS
ԱշխարհԲրազիլացի լրագրող Լուկաս Լեյրոսը InfoBRICS-ի իր սյունակում գրել է, որ կասկածում է Ուկրաինայի՝ հակահարձակման ժամանակ Ղրիմը վերադարձնելու ունակությանը։
«Առայժմ հակահարձակումը բացարձակ ձախողում է կրել, և դժվար թե այս սցենարը որևէ կերպ փոխվի», - իր կարծիքն է հայտնել Լեյրոսը:
Նրա խոսքով, Արևմուտքի փորձագետներն արդեն սկսել էին գիտակցել, որ Կիևը չի կարողանա հասնել իր նպատակներին, երբ հունիսին սկսվեց հակահարձակումը:
Այս շաբաթ ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը Judging Freedom ալիքին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա վերադարձնել Ղրիմը, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ մտնեն Ռուսաստանի հետ։