Զելենսկին նկարագրել է Ուկրաինայի ապագան միլիարդատեր Կոլոմոյսկու ձերբակալությունից հետո
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում արձագանքել է ուկրաինացի գործարար և միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու ձերբակալությանը։
Երկրի ղեկավարը խոստացել է շարունակել շատ կոշտ լինել՝ կասեցնելու օրենքը խախտողների գործողությունները։ Նրա խոսոքով՝ Ուկրաինայում այլևս բիզնես չի լինի նրանց համար, ովքեր թալանել են երկիրը։
Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել իրավապահ մարմիններին այս գործերից յուրաքանչյուրն անաչառ ավարտին հասցնելու վճռականության համար, չնայած այն հանգամանքին, որ դրանք «դանդաղեցվել են տասնամյակներով»։