Ուկրաինայում հայտնի օլիգարխի են կալանավորել
Աշխարհ
Կիևի Շևչենկովյան շրջանային դատարանը օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ խափանման միջոց է ընտրել։ Նա կալանավորվել է գրավի հնարավորությամբ։
Դատարանը Կոլոմոյսկու նկատմամբ խափանման միջոց է ընտրել 60-օրյա կալանքը՝ ավելի քան 509 մլն գրիվեն գրավի հնարավորությամբ։ Հայտնում է РБК-Ուկրաինան։
Դատավորը որոշել է նրան կալանավորել հենց դատարանի դահլիճում։
Ավելի վաղ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություն էր կատարել Կոլոմոյսկու բնակարանում։
Հայտնի օլիգարխը մեղադրվում է ֆինանսական խարդախության ու երկրից խոշոր գումարներ դուրս բերելու մեջ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար