Ռուսաստանի՝ Ուկրաինա արձակած «Շահեդներն» ընկել ու պայթել են Ռումինիայում
ԱշխարհՌուսաստանը օդային հարձակում է գործել Ուկրաինայի վրա 32 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնցից մի մասը ընկել ու պայթել է Ռումինիայում։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել նրանցից 23-ը։ Այս մասին հայտնում է RegioNews-ը։
Ռուսաստանը«Շահեդներով» հարձակվել են Ուկրաինայի վրա հարավից և հարավ-արևելքից (Չաուդա հրվանդան, Ղրիմ և Պրիմորսկո-Ախտարսկ):
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Իզմայիլ նավահանգստի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման ժամանակ ռուսական «Շահեդներն» ընկել և պայթել են Ռումինիայի տարածքում։ «Սա ևս մեկ հաստատում է առ այն, որ ռուսական հրթիռային ահաբեկչությունը հսկայական վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև հարևան երկրների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության համար»,- գրել է Նիկոլենկոն։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է անօդաչու թռչող սարքերի 32 արձակում։
ՀՕՊ ուժերն ու միջոցները ոչնչացրել են 23 հարվածային անօդաչու թռչող սարք։ Օգտագործվել են նաև կործանիչներ, զենիթահրթիռային զորքեր և Ուկրաինայի պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերի ստորաբաժանումներ։