Փաստաթուղթ չի ստորագրվելու. Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ ստորագրելու պլաններ չկան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Պեսկովի խոսքով՝ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կառուցողական է եղել։
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ լայն ձևաչափով բանակցությունները։ Բանակցությունների ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը, ուշադրություն են դարձրել պետությունների էներգետիկ խնդիրներին, ինչպես նաև պայմանավորվել են գործարկել Թուրքիայում առաջին ատոմակայանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու