Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները կլուծեն տարածաշրջանային խնդիրները
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է, որ Անկարայի և Մոսկվայի սերտ հարաբերությունները կօգնեն լուծել տարածաշրջանային խնդիրները։
«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային գործընթացները: Մեր սերտ շփումները Ռուսաստանի հետ կշարունակեն նպաստել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Պուտինի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։