Վրաստանում նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց է սկսվել
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդարացի է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենտը սկսելու վերաբերյալ որոշումը, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
«Ցավոք, տիկին նախագահը հաշվի չի առել կառավարության մերժումը և կոպտորեն խախտել է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ասում է, որ արտաքին քաղաքականությունը վարում է Վրաստանի կառավարությունը, եթե կառավարությունը լիազորում է նախագահին, միայն այս դեպքում նա կարող է իրականացնել այդ լիազորությունները», - ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին կառավարության նիստում, ինքը չի կարողացել նախագահին պատվիրակել Վրաստանն արտասահմանում ներկայացնելու համար։