Արտակարգ դեպք Անկարայում․ F-4 ռազմական ինքնաթիռից մի մաս է ընկել բաց ավտոկայանատեղիի տարածք
ԱշխարհԹուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է բաց ավտոկայանատեղիի տարածք։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber.am–ը։
Նախարարության հաղորդմամբ՝ այս պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող F-4 կործանիչի մի մասը Անկարայի վրայով թռիչքի ժամանակ անհայտ պատճառով ընկել է Թուրքիայի նավթային կորպորացիային (TPAO) պատկանող բաց ավտոկայանատեղի»,-ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Թուրքիայի հյուսիսարևմտյան Էսքիշեհիր քաղաքում։