Բլինքենը կժամանի Կիև
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով կժամանի Կիև։ Այս մասին հայտնում է ուկրաինական ZN.UA հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը կայցելի Կիև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարի՝ Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի մանրամասները չեն հաղորդվում։
Հունիսին Բլինքենն այցելեց Չինաստան, որտեղ մնաց երկու օր։ Այնտեղ ամերիկացի պաշտոնյան հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Կողմերը, մասնավորապես, քննարկել էին Թայվանում կայանալիք նախագահական ընտրությունները։