Ռուսական զորքերը «տակտիկական նահանջ են իրականացրել» Զապորոժիեից
ԱշխարհՌուսական զորքերը «տակտիկական նահանջ են իրականացրել» Զապորոժիեի Ռոբոտինո գյուղից։ «Դա մարտավարական քայլ էր»,-ասել է Զապորոժիեի շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին Solovyov Live-ի եթերում։
«Ռուսական բանակը հեռացավ, տակտիկան նահանջ իրականացրել այս բնակավայրում, որովհետև հողին հավասարացված տեղանքում մնալը, երբ ընդհանրապես հնարավոր չէ խրամատավորվել տեղանքում, տեղին չի թվում։ Հետևաբար, ռուսական բանակը նահանջեց դեպի բլուրները»,- Բալիցկիի խոսքերը մեջբերում է РБК-ն։
Նա նաև ընդգծել է, որ Ռոբոտինոն «բնակավայր է, որը մնացել է միայն քարտեզի վրա»։ Բալիցկիի խոսքով, ռուսական զորքերը գրավել են Ռոբոտինոյի մերձակայքում գտնվող գերիշխող բարձունքները, ուկրաինական ուժերը գտնվում են ներքևում, և այս դիրքը ռուսական բանակինն է։