Բլինքենը զանգահարել է Ալիևին
ԱշխարհՍեպտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
«Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և մարդկանց փոխադրումների համար՝ միաժամանակ ընգծելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։
Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության ու փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում: