Բայդենը լրագրողներին խնդրել է բժիշկներին չասել, որ ինքը դիմակ չի կրում
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին խնդրել է բժիշկներին չասել, որ ինքը դիմակ չի կրում այն բանից հետո, երբ իր կինը վարակվել է COVID-19-ով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լրագրողներին կբացատրեմ՝ այսօր նորից բացասական թեստ եմ հանձնել։ Նրանք (բժիշկները - խմբ․) ինձ անընդհատ ասում են, որ պետք է անցնի 10 օր կամ նման բան, ուստի ես պետք է դիմակ կրեմ։ Չասեք նրանց, որ այստեղ գալիս իմ դեմքին չկար: Լա՞վ», - ասել է նա։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը մտել է Սպիտակ տան սենյակ, որտեղ ելույթ է ունեցել՝ ձեռքերում պահելով պաշտպանիչ դիմակ։
Նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, թեթև է տանում կորոնավիրուսը, նախագահ Ջո Բայդենի թեստի արդյունքները բացասական են։