ԱՄՆ փոխնախագահ Հարիսը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել երկիրը
ԱշխարհԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը, հաղորդում է CBS News-ը։
«Այո, եթե անհրաժեշտություն առաջանա։ Բայց Ջո Բայդենի հետ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Հարիսը:
Նա նաև նշել է, որ կարող է զբաղեցնել գլխավոր հրամանատարի պաշտոնը, եթե վարչակազմն ընտրվի նոր ժամկետով։