Սեպտեմբերի 9-ին Բաքվում կկայանա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը
ԻրանՎաղը Բաքվում կկայանա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը։ Նշվել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցերը, հայտնում է Tasnim-ը։
Պատվիրակության կազմում է նաև Իրանի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Մեհդի Ֆարհին։