Սերբիայի նախագահը հրաժարվել է աջակցել ԼԳԲՏ համայնքին
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացասաբար է արձագանքել ԼԳԲՏ դրոշը կախելու խնդրանքին՝ ի աջակցություն համայնքի անդամների, ովքեր սեպտեմբերի 9-ին երթ են կազմակերպելու Բելգրադի կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ստացել է քաղաքում դրոշներ կախելու խնդրանքը և հավելել, որ «ոչինչ չի կախվելու»։
Վուչիչը հավելել է, որ ինքը երբեք չի ոտնահարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, սակայն դրոշը չի կախի։ Նա ընդգծել է, որ «պետությունը չափազանց լուրջ բան է».
Սերբիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 4-ից 10-ը ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի միջոցառումներ են անցկացվում։