Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը
ԱշխարհՄարոկկոյում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով առնվազն 2012 մարդ է զոհվել, 2059-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հիշեցնենք՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11-ին, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա:
Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: