Ուկրաինան փորձել է գրոհել Բելգորոդը
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 11-ի գիշերը ճնշվել է Բելգորոդի շրջանի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնելու Ուկրաինայի նոր փորձը։ ՀՕՊ համակարգերը հայտնաբերել և խոցել են երկու անօդաչու թռչող սարք, գրում է News.ru-ն։
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նշել է, որ անօդաչուները խփվել են Յակովլևսկի քաղաքային թաղամասում։ Անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորներն ընկել են մասնավոր բնակելի շենքի հարևանությամբ գտնվող ավտոճանապարհին։
Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։