Ավստրիայում հայտնել են՝ ինչու է Կիևը ԱԹՍ-ներով հարձակվում Ռուսաստանի վրա
ԱշխարհԱվստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումները կապել է ռուսների վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձի հետ։ «Նման մարտավարությունը հաջողություն չի բերում»,-ասել է նախկին նախարարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Անօդաչու թռչող սարքերի միջոցով մարտական գործողություններ իրականացնելը, ինչպես գիտենք, ռազմական տեսանկյունից որոշիչ չէ։ Դրանք հոգեբանական հարձակումներ են ռուս բնակչության դեմ»,- ասել է Կնայսլը։
Նա նշել է, որ չունի այն զգացումը, որ Մոսկվայում կամ Ռուսաստանի «որևէ այլ վայրում» որևէ մեկը խուճապահար արձագանքում է Ուկրաինայի՝ նման գործողություններ իրականացնելու փորձերին։
2018 թվականի օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կնայսլի հարսանիքին, որտեղ պարել է նրա հետ, որից հետո ավստրիացի նախարարը խոնարհվել է Ռուսաստանի առաջնորդին։ Արևմտյան լրատվամիջոցները դա ընդունել են՝ որպես ենթարկվելու նշան: