Կիմ Չեն Ընը «բացարձակ գաղտնիության մթնոլորտում» ժամանել է Ռուսաստան
ԱշխարհՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան։
Հաղորդվում է, որ «բացարձակ գաղտնիության մթնոլորտում» Հյուսիսային Կորեայի առաջնորդի գնացքը հատել է Ռուսական երկաթուղիների և ԿԺԴՀ-ի միակ սահմանային անցակետը՝ «Հասան» կայարանը։ Ուսուրիյսկում գնացքի լոկոմոտիվային անձնակազմը փոխարինվել է, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Թե կոնկրետ երբ կկայանա ՌԴ նախագահի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը, դեռևս հայտնի չէ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ բանակցությունները տեղի կունենան մոտ օրերս։ Պուտինն ու Կիմը կքննարկեն երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերությունները։ Պեսկովը չի նշել ծրագրված բանակցությունների հստակ ժամկետը։ Հարցին, թե որտեղ է լինելու հանդիպումը, նա պատասխանել է՝ «Հեռավոր Արևելքում»: Հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի նախատեսվում։
Հարավկորեական YTN հեռուստաալիքը և ռուսական RBC հրատարակությունը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում են, որ Պուտինի և Կիմի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին։
Կիմ Չեն Ընի ժամանման կադրերը՝ այստեղ։