Թուրքիայում հանք է փլուզվել, ներսում` 280 մարդ
ԱշխարհԹուրքիայում փլուզում է տեղի ունեցել Զոնգուլդաք նահանգի Էրեղլի շրջանում գտնվող «Արմութչուք» ձեռնարկության հանքում։ Փլուզման պահին այնտեղ եղել է մոտ 300 աշխատող, կան վիրավորներ և առնվազն մեկ զոհ։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Takvim թերթը՝ տեղական իշխանություններին հղումով։
«Ներսում 280 մարդ կա, չորս հոգի վիրավորվել է։ Լսվում է երկու հոգու ձայն։ Փրկարարական գործողությունը սկսել է 75 հոգանոց թիմը»,- ասել է Զոնգուլդաքի նահանգապետը, ում խոսքերը մեջբերել է թերթը։
Հստակեցվում է նաև, որ մինչ այս պահը երեք հանքափորի հաջողվել է փրկել։ Վերջին տվյալներով՝ ևս մեկ մարդ գտնվում է անմիջապես փլատակների տակ։