ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման մասին, նշել է, որ ԿԺԴՀ-ի հետ ցանկացած փոխգործակցություն պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ռեժիմին, սակայն չի գնահատել բանակցություններն այդ տեսանկյունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկացած երկրի ցանկացած փոխգործակցություն ԿԺԴՀ-ի հետ պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմին: Սա շատ կարևոր է ձեր նշած դեպքում»,- մեկնաբանել է նա երկու առաջնորդների հանդիպումը։
Նա նաեւ գնահատել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ին։ Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն խախտել է համապատասխան բանաձեւերը։