Ուկրաինան 11 ԱԹՍ-ով և 10 թևավոր հրթիռով փորձել է հարձակվել Ղրիմի ու Սևաստոպոլի վրա. ՌԴ ՊՆ
ԱշխարհՍեպտեմբերի 13-ի՝ լույս 14-ի գիշերը Կիևը փորձել է 11 ԱԹՍ-ով հարձակվել Ղրիմի վրա։ ՀՕՊ համակարգերը որսացել ու ոչնչացրել են դրանք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Սեպտեմբերի 14-ին, Մոսկվայի ժամանակով 05:30-ի սահմաններում, Կիևի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով հարձակման փորձը կասեցվել է։ Ղրիմի օդային տարածքում ոչնչացվել է 11 ԱԹՍ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերը 10 թևավոր հրթիռ են արձակել Սևաստոպոլում նավերի վերանորոգման գործարանի վրա, որոնցից 7-ը ՀՕՊ համակարգերը որսացել ու ոչնչացրել են։