Մահացել է Մոլդովայի առաջին նախագահը
Աշխարհ
Մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը, հայտարարել է հանրապետության նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ցավալի է, եղբայրներ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 23։30-ին, անբուժելի հիվանդությունից մահացել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Միրչա Սնեգուրը»,- գրել է Տամպիզան Facebook-ի իր էջում։
Սնեգուրը Մոլդովայի առաջին նախագահը դարձավ 1990 թվականին, պաշտոնը զբաղեցրեց մինչև 1996 թվականի դեկտեմբերը։ 1980-ական թվականներին եղել է Մոլդովայի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ապա նշանակվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Որպես նախագահ՝ Սնեգուրը չէր պաշտպանում Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը, այլ հանդես էր գալիս Մերձդնեստրի ինքնավարության վերացման օգտին, ինչը հանգեցրեց հակամարտության։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու