Էրդողանը Ռուսաստանում և Ուկրաինայում Թուրքիայի նոր դեսպաններ է նշանակել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր դեսպաններ է նշանակել Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Մարոկկոյում և Բուրունդիում։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական Resmi Gazete թերթը։
Էրդողանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Թանջու Բիլգիչը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դեսպան, իսկ Մուստաֆա Լևենթ Բիլգենը՝ Ուկրաինայում։
Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան Մեհմեդ Սամսարը 2018 թվականի դեկտեմբերին գլխավորել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար