Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան մտադիր չեն չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
ԱշխարհԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները ԵՄ-ին ծանուցել են, որ մտադիր չեն հոկտեմբերի 18-ին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ինքը նամակ է ստացել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի ղեկավարներից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման վերաբերյալ։
Բորելն ընդգծել է, որ երեք պետությունների նախարարները կարծում են, որ Իրանը 2019 թվականից ի վեր չի կատարում իր պարտավորությունները, և խնդիրը չի լուծվել վեճերի լուծման մեխանիզմի միջոցով։