Պուտինը խորհուրդ է տվել Ուկրաինային «չպարել ուրիշի դուդուկի տակ»
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել Ուկրաինային «չպարել ուրիշի դուդուկի տակ»։ Այս մասին նա ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ղեկավարին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հայտարարությունը, ով Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների թեմայի համատեքստում ասել է, որ «տանգոյի համար անհրաժեշտ է երկուսը»։
«Տանգոն, իհարկե, լավ է։ Բայց կարծում եմ, որ Ուկրաինայի համար կարևոր է չմոռանալ հոփակը (զինվորական պար)։ Սա կարևոր է։ Հակառակ դեպքում նրանք միշտ կպարեն ուրիշի երաժշտության և ուրիշի դուդուկի տակ», - ասել է Պուտինը։
Բելառուսի ղեկավարը պաշտպանել է Պուտինի ընտրած փոխաբերական արտահայտությունը, ինչպես նաև կարծիք է հայտնել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի առաջընթացի վերաբերյալ։
«Կարծես թե նրանք արդեն սկսել են պարել: Բելառուսում տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ։ Փաստերը սեղանին են, փաստերն ակնհայտ են, հետևաբար որևէ մեկին կշտամբելը իմաստ չունի»,- մեկնաբանել է Լուկաշենկոն։