Եկել է ժամանակը վերջ դնելու թյուրքական աշխարհի արհեստական բաժանումներին․ Էրդողան
ԱշխարհԹյուրքական աշխարհը զարթոնքի ու վերածննդի նոր փուլ է ապրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10-րդ Համաշխարհային թյուրքական բիզնես ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ համախմբվելով` թյուրքական համայնքը կկարողանա հասնել ցանկալի արդյունքների համաշխարհային պատմության նոր դարաշրջանում։
«Հանգուցյալ Իսմայիլ Գասպիրալայի «լեզվի, մտքի և գործողությունների միասնության» գաղափարը անհնարին երազանք չէ։ Ե՛վ անցյալում, և՛ այսօր, մեր միասնության և ամբողջականության պահպանումն ու ամրապնդումն այն է, ինչ մեզ ամենաշատն է պետք։ Եկել է ժամանակը վերջ դնելու հարյուրավոր տարիների բաժանմանը, տագնապին, տառապանքին և արհեստական բաժանումներին»,- ասել է նա։