Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել
ԱշխարհԹուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ իր երկրի և Եվրամիության (ԵՄ) ճանապարհները կարող են բաժանվել։ Այս մասին նա հայտարարել է Ստամբուլի օդանավակայանում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք մեկնելուց առաջ, մեջբերում է РИА Новости-ն։
Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Թուրքիայից անջատվելու համար։ «Մենք մեր գնահատականները տալիս ենք այս իրադարձությունների լույսի ներքո, և այդ գնահատականներից հետո, եթե հարկ լինի, մեր ճանապարհները Եվրամիության հետ կարող են շեղվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։