Ղրղզստանի դեսպանը կանչվել է Տաջիկստանի ԱԳՆ՝ տարածքային պահանջների պատճառով
ԱշխարհԴուշանբեում Ղրղզստանի դեսպան Էրլան Աբդիլդաևին կանչել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևի հայտարարությունների վերաբերյալ տաջիկական կողմի անհանգստության մասին։
Այս մասին ասվում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ընդգծվել է, որ նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնաս հասցնել տաջիկ-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացի առաջընթացին, ինչպես նաև փոխվստահությանը», - ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 15-ին Կամչիբեկ Տաշիևն ասել է, որ Տաջիկստանը պետք է հրաժարվի Ղրղզստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում Ղրղզստանը նույնպես կսկսի տարածքային պահանջներ ներկայացնել Տաջիկստանին։