Լավրովը կմասնակցի Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին, որին ներկա կլինի նաև Զելենսկին
ԱշխարհՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստին, որին կմասնակցի նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նեբենզյայի խոսքով՝ բարձր մակարդակի Անվտանգության խորհրդի նիստի «արդյունքը» կլինի զրոյական։ Նա նշել է, որ սա կլինի հերթական շոուն Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ՝ գլխավոր դերում։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում մասնակցել սեպտեմբերի 20-ին Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստին։