Ինչու են լարվել հայ-ռուսական հարաբերությունները
Քաղաքական
Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը ТАСС-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում նկատվող հայ-ռուսական հարաբերությունների լարվածությանը, հայ-ամերիկյան անցկացվող զորավարժություններին.
- Ցանկացած բողոքի նոտայի ԱԳՆ-ն կպատասխանի համապատասխան ընթացակարգերով։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժություններին, ապա դրանք անցկացվում են խաղաղապահ առաքելության շրջանակում։ Առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չեն առաջացել։ Դրանք առաջին զորավարժությունները չեն, դրանք մշտական են և անցկացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակում։
Հիշեցնենք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանին վերջերս բողոքի նոտա հանձնվեց՝ կապված Փաշինյանի տիկնոջ՝ Ուկրաինա, մասնավորապես Բուչա այցի հետ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը