Փաշինյանը վստահ չէ, որ Բաքվում Ստեփանակերտի հետ երկխոսության համար իրական քաղաքական կամք կա
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստհա չէ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա՝ Ստեփանակերտի հետ երկխոսություն իրականացնելու:
Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր երկխոսության համար միջազգային մեխանիզմի գործարկման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերները շատ ինտենսիվ աշխատում են այդ թեմաների ուղղությամբ:
«Նաև դա է պատճառը, որ ես էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին, նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Իհարկե, հորդորն ուղղված է նաև Բաքվին, որովհետև, եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Եվ ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է»,-ասաց վաչապետը:
Նա հավելեց՝ Բաքվի կողմից այդ ցանկությունը պաշտոնական մակարդակում արտահայտվում է: Սակայն, վարչապետի խոսքով, մի քանի անգամ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, և ինքը փորձել է հասկանալ այդ թվում Ստեփանակերտին ուղղված մեղադրանքները, թե իբր Ստեփանակերտն է տապալել հանդիպումը: «Ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,-ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը