159 ընտրող գրանցված է Նորքի գերեզմանատանը. «Հայաքվե»
ՀասարակությունԲազմաթիվ արձանագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ՝ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում, Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: Ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է դրան հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայանի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասել է նա: