Էրդողանն ու Իլոն Մասկը հանդիպել են
ԱշխարհԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցի ղեկավար Իլոն Մասկի հետ՝ քննարկելու երկրի արդյունաբերության մեջ հնարավոր ներդրումները, հայտնում է TGRT Haber հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Նյու Յորքում հանդիպելու է Մասկի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու շրջանակներում։
«Նախագահ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ընդունել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ: Հաշվի առնելով Tesla-ի արտադրանքի մուտքը թուրքական շուկա՝ Էրդողանը դիմել է ընկերությանը՝ բացելու իր յոթերորդ գործարանը Թուրքիայում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«SpaceX-ի հետ համագործակցության հնարավորություններ կարող են առաջանալ թուրքական տիեզերական ծրագրի շրջանակներում ձեռնարկվող քայլերի պատճառով»,- Էրդողանի հայտարարությունը մեջբերում է գերատեսչությունը։
Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ավելի վաղ կոչ էր արել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ Twitter-ի միջոցով անցյալում Թուրքիայի քաղաքական կյանքին միջամտության մասին տվյալներ բացահայտել։